Մեր մասին


«DIGISAFE»-ը ֆինտեք վարկային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2021 թվականի սկզբին և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից 2021 թվականի հուլիսի 13- ին։ «DIGISAFE»-ը տրամադրում է ոսկով ապահովված սպառողական վարկեր բջջային հավելվածի միջոցով։ Ոսկու գրավադրումից հետո, ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է հաճախորդի հեռախոսում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ Այս նորարարական լուծումը միակն է իր տեսակով տարածաշրջանում ։ Ոսկու գրավը գնահատվում է և գնահատված գումարի չափով վարկային սահմանաչափ է բացվում հաճախորդի համար իր բջջային հեռախոսում։ Այնուհետ, հաճախորդը հնարավորություն է ստանում հեռահար, ցանկացած պահի, մեկ կամ մի քանի գործարքով ստանալ վարկ։ Հաճախորդը ցանկացած պահի կարող է մարել վարկը, կամ դրա մի մասը, խնայել տոկոսագումար, և նորից ստանալ վարկ երբ ցանկանա։ Երբ վարկային պայմանագրի ժամկետը ավարտվում է, հաճախորդը կարող է հեռահար նորից վարկ ստանալ օգտագործելով նույն գրավը։ Հաճախորդը հնարավորություն ունի բջջային հավելվածի միջոցով իրական ռեժիմում տեսնել իր կողմից գրավադրված իրերի ցուցակը, մանրամասն նկարագրությամբ և ցանկացած պահի պատվիրել գրավը հետ վերցնելու նպատակով։ Հաճախորդը հնարավորություն ունի նաև հավելվածով ընտրել տոկոսի վճարման օրը հարմարացնելով այն իր դրամական հոսքերին։

«DIGISAFE»-ը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց ոսկին պահել ապահով և անվտանգ վայրում, միևնույն ժամանակ ունենալով ակնթարթային հասանելիություն ֆինանսական միջոցներին, բջջային հեռախոսում՝ երբ դրա կարիք լինի։ Բջջային հավելվածով վարկ կարելի է ստանալ օրվա ցանկացած պահի և ցանկացած վայրից՝ այդ թվում արտերկրից։

Նպատակ ունենալով մասնագիտանալ և իր հաճախորդներին տրամադրել բացառիկ ծառայություններ «DIGISAFE»-ը տրամադրում է միայն մեկ տեսակի բացառապես ոսկու գրավով սպառողական վարկեր։



Մեր առաքելությունն է


Առաջատար տեխնոլոգիական լուծումների շարունակական օգտագործմամբ, դառնալ ոսկու գրավով վարկավորման ամենահարմար բջջային հավելվածը հաճախորդների համար։


Մեր նպատակն է


Դառնալ վստահելի գործընկեր, և առաջարկել այնպիսի հարմար ու մատչելի լուծումներ, որպեսզի մարդիկ աշխատացնեն իրենց ոսկին, ստեղծեն հավելյալ արժեք՝ միաժամանակ ոսկին պահելով ապահով և անվտանգ վայրում։


Մեր պատմությունը


Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում շատ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ տրամադրում են ոսկու գրավով վարկեր, և արդեն վաղուց բանկերն օգտագործում են բջջային հավելվածներ, զարմանալիորեն ոսկով վարկերի դեպքում, ոչ մի ֆինանսական կառույց, ընդ որում նաև տարածաշրջանում, չի առաջարկում ոսկով վարկերի տրամադրում բջջային հավելվածով։
«DIGISAFE»-ի հիմնադիրները նպատակ ունենալով լրացնել այս բացը, համատեղել են իրենց փորձն ու գիտելիքները, որպեսզի ստեղծվի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով բջջային հավելված հեռահար ոսկով վարկավորում իրականացնելու համար։ Բիզնես մոդելի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հաճախորդը ստիպված չի ոսկու գրավ ձևակերպել և միաժամանակ վարկ ստանալ։ Այսինքն մեր կողմից առաջարկվող ծառայությունը նախատեսում է ոսկին գրավ դնել, սակայն վարկը ստանալ ավելի ուշ և միայն այն ժամանակ երբ դրա անհրաժեշտությունը լինի, իսկ եթե ոչ, հաճախորդը հանգիստ կարող է հետ ստանալ գրավադրված ոսկին առանց ոչ մի գումար վճարելու։ Մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն շուկայում առկա տարբերակների երբ վարկի մարված գումարը այլևս հետ վերցնել հնարավոր չէ, «DIGISAFE»-ը հնարավորություն է տալիս մարել վարկը, կամ դրա մի մասը և նորից վերցնել վարկ առանց սահմանափակման, վարկային պայմանագրի ողջ ժամանակահատվածում։ Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին վարկը մարել երբ գումար անհրաժեշտ չե, խնայել տոկոսագումար և վերցնել նորից երբ կրկին գումար է անհրաժեշտ։


Մեր ծառայությունները


«DIGISAFE»-ը տրամադրում է ոսկով ապահովված սպառողական վարկեր իր կողմից մշակած բջջային հավելվածի միջոցով։ Վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով, 18 տարին լրացած, ինչպես ռեզիդենտ այնպես ել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։


Կազմակերպության մասնակիցներ


Անուն, ԱզգանունԻրավական կարգավիճակըԿապիտալում մասնակցություն Բաժնետոմսերի քանակը
Հրաչյա Թոխմախյանֆիզիկական անձ26,5%10,070
Էմիլ Վասիլյանֆիզիկական անձ24,4%9,272
Վարդան Գևորգյանֆիզիկական անձ13,3%5,054
Հակոբ Ղոնջեյանֆիզիկական անձ12,7%4,826
Աննա Կարապետյանֆիզիկական անձ9,5%3,610
Տիգրան Հունանյանֆիզիկական անձ7,2%2,736

Մնացած 6,4% բաժնետոմսերը պատկանում են թվով երկու ֆիզիկական անձի


Մեր ղեկավարները


Տնօրենների Խորհուրդ


Խորհրդի նախագահ - Հրաչյա Թոխմախյան

  • Կենսագրություն

    Հրաչյա Թոխմախյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանում

    Կրթություն

     ABA Stonier Graduate School of Banking, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2011-2013)
     Wharton Leadership Certificate, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2013)
     Անգլիայի երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) (2002-2005)
     Երևանի Պետական Ժողովրդական Ինստիտուտ (1990 – 1995) Տնտեսագետ

    Աշխատանքային փորձ

     Հրաչյան ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում։ Նա 2007 -2013 թվականներին եղել է Ֆինանսական Տնօրեն, այնուհետև մինչև 2020 թվականը զբաղեցրել է Գլխավոր Տնօրենի պաշտոնը ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ում (FINCA Impact Finance/FINCA International): 2006-2007թթ ընթացքում եղել է Ներքին Աուդիտի Ղեկավար ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ում: Ավելի քան 7 տարի աշխատել է ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ (Member of Grant Thornton International) կազմակերպությունում աուդիտորից հասնելով աուդիտի բանկային խմբի ղեկավարի պաշտոնին։
    Նախկինում աշխատել է հաշվապահ և ֆինանսական վերլուծաբան ՀՀ Կենտրոնական Բանկում և «ԱրմենԹել» ՓԲԸ-ում:

    Որակավորումներ/Լիցենզիաներ

     Որակավորված Աուդիտոր և Որակավորված Հաշվապահ (ՀՀԱԱ)
     ACCA անդամ (Գլազգո, Շոտլանդիա)
     Blue Orchard Impact Summit-ի զեկուցող (Պոնտրեզինա, Շվեյցարիա)

    Հրաչյան խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով







Խորհրդի անդամ - Մամուկա Մայսուրադզե

  • Կենսագրություն

    Վաժա (Մամուկա) Մայսուրադզեն ծնվել է 1972 թվականին, Վրաստանում

    Կրթություն

     ABA Stonier Graduate School of Banking, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2011-2013)
     Wharton Leadership Certificate, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2013)
     Թբիլիսիի Պետական Համալսարան, Թբիլիսի, Վրաստան, MBA (1993-1994)
     Թբիլիսիի Գյուղատնտեսական Համալսարան, Թբիլիսի, Վրաստան, (1989-1994)

    Աշխատանքային փորձ

     Մամուկան ունի ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում։ Նա 1999- 2002 թթ․ աշխատել է ՊրոԿրեդիտ Բանկ Վրաստանում սկսելով իր կարիերան վարկային մասնագետից և հասնելով մինչև մասնաճյուղի կառավարիչ։ 2003-ից 2006 թթ․ նա աշխատել է Business & Finance Consulting (BFC) և այնուհետև Frankfurt School of Finance and Management-ում (Գերմանիա) որպես Բանկային Խորհրդատու։ Նա 2006 թվականին աշխատել է TAO Բանկում (Վրաստան) որպես Գլխավոր Գործառնական Տնօրեն։ 2007-2008 թթ․ Մամուկան աշխատել է European Fund for Southeast Europe (EFSE) որպես ներդրումների պատասխանատու, հետո Frankfurt School of Finance and Management- ում (Մոլդովիա) որպես ավագ բանկային խորհրդատու։ Սկսած 2009 թ․ նա աշխատել է ՖԻՆՔԱ Բանկ Վրաստանում որպես Գլխավոր Գործառնական Տնօրեն, իսկ հետո 2015 թվականից Եվրազիայի Ռեգիոնալ Վարկային Ղեկավար։ Զուգահեռ նա հանդիսացել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ (Հայաստան) Տնօրենների Խորհրդի Անդամ, իսկ 2018թ-ին ընտրվել նույ Խորհրդի Նախագահ։
    Այժմ Մամուկան աշխատում է որպես հիմանական փորձագետ Agriculture & Finance Consultants (AFC) Gmbh –ում և միաժամանակ հանդիսանում Boutique Hospitality Management կազմակերպության (Վրաստան) համահիմնադիր։

    Միջազգային Փորձառություն

     Մամուկան ունի հարուստ միջազային փորձառություն։ Նա աշխատել է Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Գերմանիայում, Կոսովոյում, Ղրղստանում, Մոլդովիայում, Տաջիկստանում և Ուկրաինայում։

    Մամուկան խոսում է անգլերեն, ռուսերեն և վրացերեն




Խորհրդի անդամ - Տիգրան Հունանյան

  • Կենսագրություն

    Տիգրան Հունանյանը ծնվել է 1985 թվականին, Հայաստանում

    Կրթություն

     Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ/Ռադիոֆիզիկա (2008-2012)
     Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան/ Կիրառական մաթեմատիկա և Ինֆորմատիկա (2002-2006)

    Փորձառություն

     Տիգրան ունի ավելի քան 17 տարվա փորձառություն ՏՏ ոլորտում։ Նա սկսել է իր աշխատանքային գործունեությունը 2003 թվականից որպես ցանցային ինժեներ «ԼԱՅՔՍ» ՓԲԸ-ում, այնուհետև աշխատել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում ("EIF"), 101 Worldwide Labs-ում և այնուհետև Oracle-ում որպես համակարգերի և ցանցերի կառավարիչ, ինչպես նաև ՏՏ ղեկավար «ՍԱՍ» խմբում։ 2013 թվականից սկսած Տիգրան տեղափոխվել է աշխատելու ֆինանսաբանկային համակարգ և 3 տարի աշխատել որպես ավագ համակարգերի կառավարիչ «ՊրոԿրեդիտ» ՓԲԸ-ում։ 2016 թվականին նա աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում որպես ավագ համակարգերի կառավարիչ և այնուհետև ՏՏ նախագծերի ղեկավար «Դիջիթեյն»-ում։ Հետագայում մինչև 2021 թվական Տիգրանը աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ում որպես ՏՏ բաժնի ղեկավար։
    Այժմ նա աշխատում է «Technamin» ՍՊԸ-ում որպես խմբի ղեկավար/Ավագ Համակարգչային Ճարտարագետ

    Որակավորումներ/Վկայականներ

     Microsoft Certified Professional (MCP) – Windows Server
     HK902S - Managing HP 3PAR Disk Arrays – License HP-AM-295-2014
     HE646S - HP Blade System Administration – License HP-AM-283-2014
     HK758S - HP Virtual Connect - License HP-AM- 283-2014
     HK904S - HP 3PAR InServ Array Technol.- License HP-AM-295-2014

    Տիգրանը խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն։








Ղեկավարներ


Տնօրեն - Հակոբ Ղոնջեյան

  • Կենսագրություն

    Հակոբ Ղոնջեյանը ծնվել է 1983 թվականին, Հայաստանում

    Կրթություն

     Դրամաֆինանսական կազմակերպություններ և շուկայական հարաբերություններ, “Աթենքի Ազգային և Կապոդիստրիական Համալսարան”, Աթենք, Հունաստան (2000-2005)

    Աշխատանքային փորձ

     Հակոբն ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում։ Նա 2012 - 2013 թվականներին եղել է Ներքին աուդիտի ղեկավար, այնուհետև մինչև 2021 թվականը զբաղեցրել է Գործադիր Տնօրենի պաշտոնը Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ում: 2006-2011թթ ընթացքում աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկում, որպես Ֆինանսական Վերահսկողության Վարչության վերահսկող: Նախկինում աշխատել է Money Gram և Allianz ընկերություններում Աթենք, Հունաստան: Հակոբը 2000 թվականից առ այսօր, հանդիսանում է Աթենքի «Հայաստան» հասարակական և մշակութային կենտրոնի հիմնադիր անդամ։


    Որակավորումներ/Լիցենզիաներ

     “Ֆինանսական կայունության ինստիտուտ” (Financial Stability Institute), Շվեյցարիա 59 ավարտական թեմա սկսնակների, 36 մասնագետների և 42 ավագ մասնագետների համար
     “Իտալիայի Բանկ” (Banca D`Italia), “Դաշնային պահուստային համակարգ” (Federal Reserve System), “Բունդես բանկ” (Bundesbank) Տեղերում դիտարկումներ, քննարկումներ և սեմինարներ:
     Ներքին Աուդիտի օրենսդրական փոփոխությունների ավագ խորհրդատու GIZ PFM Programme-ի համագործակցության շրջանակներում (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH (German Agency for International Cooperation)
     Ներքին Աուդիտի համակարգի ներդրման աշխատանքների խորհրդատու, ՀՀ Ֆինանսների Նախարարություն և Foreign Financing Projects Management Center
     Council of Europe-ի MONEYVAL հանձնաժողովի, ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի երրորդ փուլի աշխատանքային խմբի անդամ


    Հակոբ խոսում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և հունարեն լեզուներով








Գլխավոր Հաշվապահ - Մանուկ Գրիգորյան

  • Կենսագրություն

    Մանուկ Գրիգորյանը ծնվել է 1983 թվականին, Հայաստանում

    Կրթություն

     Երևանի Պետական Ժողովրդական Ինստիտուտ (1999 – 2004) Տնտեսագետ

    Աշխատանքային փորձ

     Մանուկը ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ աուդիտի և ֆինանսների բնագավառներում։ 2006 թվականին սկսեց աշխատել Բեկեր Թիլլի Արմենիա”-ում որպես աուդիտորի օգնական։ Այնուհետև, մինչև 2020 թվականը, շուրջ 14 տարի, նա աշխատեց ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ (Member of Grant Thornton International) կազմակերպությունում սկսելով աուդիտորից և հասնելով Աուդիտի Ավագ Ղեկավարի պաշտոնին։ Զուգահեռ 2010 թվականից մինչ օրս աշխատում եմ “Կոնցեռն-Էներգոմաշ” ՓԲԸ-ում որպես ֆինանսական վերահսկիչ- գլխավոր հաշվապահ:
    2010 թվականից նա հանդիսանում է հաշվապահական, հարկային, աշխատանքային և իրավական խորհրդատվություն մատուցող «Էմ Ջի Ջի Կոնսալտ» ՍՊԸ-ի Տնօրեն և հիմնադիր։

    Որակավորումներ/Անդամակցություններ

     Հավատարմագրված Հաշվապահ (ACCA, UK).
     Որակավորված Ներքին Աուդիտոր (CIA, USA).
     Որակավորում՝ ռիսկերի կառավարման հավաստագրող (CIA, USA).
     Որակավորված Աուդիտոր (AAAA, RA).
     Որակավորված Աուդիտոր - ՀՀ ֆինանսների Նախարարություն.
     Որակավորված Հաշվապահ (AAAA, RA).
     Որակավորված ISO 9001 Գլխավոր Աուդիտոր – PECB
     Որակավորված ISO 27001 Գլխավոր Աուդիտոր – PECB
     Որակավորված Ներքին Աուդիտոր – ՀՀ Կենտրոնական Բանկ


     Ներքին Աուդիտորների Ինստիտուտ (IIA, USA) լիիրավ անդամ:
     Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիա (AAAA, RA) լիիրավ անդամ,
     Հավատարմագրված և Որակավորված Հաշվապահների Ասոցիացիա (ACCA, UK) լիիրավ անդամ,

    Մանուկը խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով








Վերստուգիչ - Վահե Մարկոսյան

  • Կենսագրություն

    Վահե Մարկոսյանը ծնվել է 1974 թվականին, Հայաստանում

    Կրթություն

     Երևանի Պետական Ժողովրդական Ինստիտուտ (1990 – 1995) Տնտեսագետ

    Աշխատանքային փորձ

     Վահեն ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ բանկային համակագում։ Նա 1994 -2000 թթ․ աշխատել է «Կրեդիտ-Երևան» Բանկում, որպես Վարկային վարչության գլխավոր մասնագետ։ Նա 2006 թվականին աշխատել է «ԱրմսվիսԲանկ» ՓԲԸ-ում, որպես Կորպերատիվ ֆինանսավորման բաժնի վերլուծաբան։ Վահեն 2007 թվականին տեղափոխվել է «ԲՏԱ ԻնվեստԲանկ» ՓԲԸ և աշխատել որպես Ֆինանսական վարչության կորպորատիվ վարկավորման գլխավոր մասնագետ։ 2008 -2009 թվականներին նա աշխատել է որպես բանկի ներքին աուդիտոր սկզբից «ԲՏԱ ԻնվեստԲանկ» ՓԲԸ-ում այնուհետև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում ։
    2010 թվականից մինչ այսօր Վահեն աշխատում է “Էվոկաբանկ” ՓԲԸ-ում որպես բանկի ներքին աուդիտոր։

    Որակավորումներ

     Որակավորված Ներքին Աուդիտոր – ՀՀ Կենտրոնական Բանկ

    Վահեն խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով







Կազմակերպության Գլխամասը/Գրասենյակը գտնվում է Երևան, 17/1 Էրեբունի փողոց հասցեում տեղակայված, Էրեբունի Մոլում։ Մեր աշխատանքային ժամերն են՝ ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից 22:00: Մեր հեռախոսահամարն է 012585999


Ուշադրություն. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Կայքում տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանութան առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: