Վարկավորման պայմաններն ուժի մեջ են 2022թ-ի ապրիլի 24-ից


ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի արժույթ ----- ՀՀ դրամ

Վարկի գումար (1) ----- 2,000 - 11,000,000

Վարկի մարման եղանակ ----- Բուլիտային

Վարկի ժամկետ ----- 12 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք (2) ----- 19,9%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք ----- 21,8%

Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար (3)----- 0

Վարկի տրամադրման [միանվագ] վճար ----- 0

Վարկի տրամադրման եղանակ ----- անկանխիկ

Վարկի նպատակ ----- սպառողական

Վարկի ձևակերպման վայրը – հեռահար բջջային հավելվածի միջոցով


ՆՇՈւՄՆԵՐ

1. Վարկի գումարը պետք է կազմի առնվազն 2,000 ՀՀ դրամ:
2. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է ստորև «Փաստացի տոկոսադրույք» բաժնում։
3. Տրամադրման վճար կազմակերպության կողմից չի գանձվում, այնուամենայնիվ, երրորդ կողմը կարող է մեկանգամյա վճար գանձել, եթե հաճախորդը վարկի ստացման այդ տարբերակն է նախընտրել։

ՎԱՐԿԱՌՈւԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

• 18 տարին լրացած ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ
• iOS 11/Android 5 կամ ավելի բարձր սերնդի բջջային հեռախոս
• Ոսկյա իրերի գրավադրման հնարավորություն

ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

• Գրավի ընդունելի տեսակներն են՝ դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված զարդեր, ներառյալ նրանց վրա առկա ադամանդյա քարեր, սովորական և ստանդարտացված ձուլակտորներ, ոսկյա մետաղադրամներ, ոսկու
ջարդոն և այլն:
• Վարկ/գրավ հարաբերությունը՝ մինչև 100%:
• Ոսկու գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում ոսկյա իրերի պատմական և գեղարվեստական արժեքը, դրանց վրա առկա թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարերի արժեքը։
• Գրավի գնահատման ժամանակ հաշվի են առնվում միայն գրավի առարկայի ոսկյա բաղադրիչների հարգը և քաշը:

ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ

• Բուլիտային եղանակով՝ մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում, իսկ տոկոսագումարները և (առկայության դեպքում) սպասարկման վճարները՝ ամեն ամիս։

ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՍՏՈՐԵՎ

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.
... N .. Kn
A=∑ --------------
... n=1 .. (1+i) Dn/365 որտեղ`

A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը



ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ


Վարկի գումար/- 800,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ/- 12 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք/- 19,9%
Վարկի սպասարկման վճար/- 0%
Վարկի տրամադրման վճար/- 0%
Վարկի մարում/- Բուլիտային մարումներ
Վարկի տրամադրման օր/- 05 հոկտեմբերի, 2020թ.
Վարկի առաջին մարման օր/- 05 նոյեմբերի, 2020թ.
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք/- 21,8%

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ

• Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը:
Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները (առկայության դեպքում), տոկոսագումարները, մայր գումարը:
• Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ (առկայության դեպքում) 2) տոկոսագումար:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (գրավադրված դեղին և սպիտակ ոսկուց պատրաստված զարդեր, ներառյալ նրանց վրա առկա ադամանդյա քարեր, սովորական և ստանդարտացված ձուլակտորներ, ոսկյա մետաղադրամներ, ոսկու ջարդոն և այլն) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ
• Եթե պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չեն կատարվել 90 օրից ավելի, ապա Ձեր գրավը կբռնագանձվի, կվաճառվի և ստացված գումարով կմարվի այդ պահին առկա բոլոր վարկային
պարտավորությունները։
• Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ շարունակվում է հաշվեգրվել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքով մինչև վարկի մարման օրը: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները (առկայության դեպքում) , տոկոսագումարները և մայր գումարը:
• Պարտավորություններն ամբողջությամբ և/կամ ժամանակին չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
• Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
• Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՑԱԿՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ, ԱՌԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ ԿԱՄ ՏՈՒՅԺԻ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ։

ՆՇՈւՄ

• «ԴԻՋԻՍԵՅՖ» ՈւՎԿ ՓԲԸ ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
• ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները որոնելու և համեմատելու համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակ (https://www.fininfo.am/vosku-vark)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է

ԱՅԼ

• Հաճախորդի պահանջով կազմակեպության տարածքում, փոստի կամ էլ-փոստի միջոցով, հաճախորդին տրամադրվում է հաճախորդի գործող վարկի վարկային քաղվածքը։ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է։

• Հաճախորդը կազմակերպության հետ կարող է հաղորդակցվել իր կողմից նախընտրած եղանակով՝ մասնավորապես 24/7 ռեժիմով գործող զանգերի կենտրոնի և հաղորդագրությունների միջոցով, փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ։ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է։ ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ։

Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը

• Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է, ինչպես վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Այսինքն վարկային պատմությունը ցույց է տալիս, թե հաճախորդը ինչպես է կատարել և շարունակում կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Այն պարունակում է հաճախորդի ստացած վարկերի, դրանից բխող մարումների կատարման, այլ մարդկանց տրված երաշխավորությունների, ժամկետանց վարկերի առկայության մասին տեղեկատվություն:
• Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
• Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները:


Ինչպես վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար՝

• Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը:

Մանրամասների համար այցելեք՝


Վարկային սքոր գնահատականի էությունը

• Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: Վարկառուի սքոր գնահատականը տատանվում է 300 – 850 միջակայքում: Սքոր գնահատականների վրա ազդող գործոններից են՝ հաճախորդի վարկային պատմությունը, գործող վարկերի քանակը, գումարը, նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը, վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը և այլն:


Վարկային պատմության և սքոր գնահատականի կարևորությունը

• Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի որ վարկի համար դիմելուց, հաճախ ֆինանսական կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանո՞վ է վերջինս պատասխանատու որպես վարկառու:

Ինչպես բարելավել վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը

• Վարկային պատմությունը և ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար հարկավոր է բացառել վարկերի մարումների ուշացումները՝ կատարելով այն սահմանված գրաֆիկին համապատասխան, մարել կամ նվազեցնել վարկային պարտավորությունները, նվազեցնել վարկերի քանակը՝ թեթևացնելով վարկային բեռը, նվազեցնել տրված երաշխավորությունները՝ կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում ապահովել այս մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը: Հաճախորդի արդեն գրանցված վատ վարկային պատմությունը կարող է վերափոխվել յուրաքանչյուր հաջորդ վարկի ընթացքում հաճախորդի վարքագծի փոփոխության և պարտաճանաչության արդյունքում: Ուստի վարկային պատմության և ՍՔՈՐ-ի վատթարացումից խուսափելու և բարելավումը ապահովելու համար պետք է բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները, լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները, խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց, թեթևացնել վարկային բեռը և այլն: