Այո։ Դուք կարող եք գրավ դնել/թողնել Ձեր ոսկյա զարդերը «DIGISAFE»-ում բացարձակապես անվճար և վերցնել վարկ հետագայում, երբ Ձեզ գումար անհրաժեշտ լինի։
ԱՇԽԱՏԱՑՐՈՒ
ՈՍԿԻԴ
Պահի՛ր քո ոսկին ապահով վայրում: Ներբեռնի՛ր բջջային հավելվածը և ունեցիր ակնթարթային հասանելիություն դրամական միջոցներին ցանկացած պահի, երբ գումար է անհրաժեշտ:
Ոսկու հարգ / Գրամի գին |
---|
333 / 11,000 դրամ |
375 / 12,400 դրամ |
400 / 13,250 դրամ |
416 / 13,750 դրամ |
500 / 16,550 դրամ |
550 / 18,200 դրամ |
585 / 19,400 դրամ |
705 / 23,350 դրամ |
750 / 24,850 դրամ |
840 / 27,850 դրամ |
875 / 29,000 դրամ |
900 / 29,800 դրամ |
916 / 30,350 դրամ |
958 / 31,750 դրամ |
999 / 33,100 դրամ |
Հարգելի հաճախորդ,
«DIGISAFE»-ը ֆինտեք վարկային կազմակերպություն է, որը տրամադրում է ոսկով ապահովված սպառողական վարկեր բջջային հավելվածի միջոցով։ Ոսկու գրավը գնահատվում է, և գնահատված գումարի չափով վարկային սահմանաչափ է բացվում հաճախորդի բջջային հեռախոսում։ Այնուհետև հաճախորդը հնարավորություն է ստանում հեռահար՝ ցանկացած պահի, մեկ կամ մի քանի գործարքով ստանալ վարկ։ Հաճախորդը ցանկացած պահի կարող է մարել վարկը կամ դրա մի մասը, խնայել տոկոսագումար և նորից ստանալ վարկ, երբ ցանկանա։ Երբ վարկային պայմանագրի ժամկետը ավարտվում է, հաճախորդը կարող է հեռահար նորից վարկ ստանալ՝ օգտագործելով նույն գրավը։
Ձևափոխի՛ր ոսկիդ վարկի
միայն, երբ քեզ գումար է անհրաժեշտ
Դու ունես ոսկյա իրեր, բայց քեզ այս պահին անհրաժեշտ չէ՞ վարկ, հոգ չէ, պահիր քո ոսկյա զարդերը մեզ մոտ՝ ապահով վայրում, բացարձակապես անվճար և ստացի՛ր վարկային սահմանաչափ քո բջջայինում։ Վերցրու՛ վարկ հեռահար, բջջային հավելվածով, միայն երբ քեզ գումար պետք լինի, եթե ոչ՝ հետ վերցրու ոսկյա զարդերդ, երբ ցանկանաս։
Explore servicesՃամփորդի՛ր անհոգ՝
ունենալով պատրաստի գումար գրպանումդ
Դու ուզում ես ճամփորդել, բայց մտածում ես՝ որտե՞ղ պահել ոսկյա զարդերդ։ Պահի՛ր դրանք անվճար «DIGISAFE»-ում և ճամփորդի՛ր անհոգ ուր ցանկանաս։ Վերցրու՛ ակնթարթային վարկ, երբ քեզ գումար պետք լինի արտասահմանում։
Explore servicesԻսկ դու գիտե՞ս որ աշխարհում ոսկին
Կատարի՛ր մարում, խնայի՛ր տոկոսագումար,
ստացի՛ր վարկ նորից
Մարի՛ր վարկդ ամբողջությամբ կամ մասնակի, խնայի՛ր տոկոսագումար և նորից վերցրու՛ հեռահար վարկ, որքան ցանկանաս։ Վերականգնվող վարկային գծի նման, դու կարող ես մարել վարկդ, երբ գումար այլևս անհրաժեշտ չի, և ստանալ նորից վարկ, երբ կրկին գումար անհրաժեշտ լինի: Տոկոսները կհաշվարկվեն միայն վարկի փաստացի օգտագորված օրերի համար:
Վճարներ իրականացնելու եղանակներԴուք կարող եք մարումներ իրականացնել հետևյալ համակարգերի միջոցով՝
Անվճար
• Mobidram վճարային տերմինալներ
• Mobidram դրամապանակ
• Mobidram սպասարկման կետեր
Վճարովի
• EasyPay դրամապանակ, վճարային տերմինալներ, սպասարկման կետեր
• Idram դրամապանակ, վճարային տերմինալներ, սպասարկման կետեր
• Telcell դրամապանակ, վճարային տերմինալներ, սպասարկման կետեր
• Uipay դրամապանակ, կանխիկ Ucom սպասարկման կետերում
• Բանկային 3DSecure քարտերով՝ հավելվածի միջոցով (V-pos համակարգ)
Ընտրի՛ր քեզ հարմար
վարկ ստանալու որևէ եղանակ
Հաճախորդը կարող է վարկ ստանալ բջջային հավելվածի միջոցով՝ ընտրելով առկա ուղիներից որևէ մեկը․
1. բանկային քարտ
2. էլեկտրոնային դրամապանակ
3. քոբրենդային քարտ
Մեր հաճախորդների կարծիքը
-
Կարո՞ղ եմ ես գրավ դնել, բայց վարկը ստանալ ավելի ուշ
-
Որտե՞ղ են իմ ոսկյա զարդերը պահվելու, արդյո՞ք ապահով է
Այո,՛ ոսկյա զարդերը և այլ գրավադրված իրերը պահվում են բունկերում, ինչը համապատասխանում է Կենտրոնական Բանկի անվտանգության պահանջներին և ապահովված է 24-ժամյա տեսահսկման համակարգով։
-
Կարո՞ղ եմ արդյոք ցանկացած պահի հետ վերցնել իմ զարդերը
Այո։ Դուք, ցանկացած պահի, կարող եք հետ վերցնել Ձեր ոսկյա զարդերը՝ այն պատվիրելով բջջային հավելվածից, եթե այդ գրավով ապահովված վարկ չունեք։
-
Կարո՞ղ եմ փոխանակել իմ գրավը
Այո։ Դուք կարող եք փոխանակել Ձեր գրավը համարժեք այլ գրավով, երբ ցանկանաք։
-
Եթե ես հերթական վճարումը ուշացնեմ, արդյո՞ք պիտի տույժ կամ տուգանք մուծեմ
Ոչ։ Ամսական տոկոսի վճարման օրը ուշացնելու դեպքում որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվի, այնուամենայնիվ եթե պարտքը չմարվի 90 օրից ավել, Ձեր գրավը կվաճառվի և ստացված գումարով կմարվեն Ձեր բոլոր վարկային պարտավորությունները։
-
Որքա՞ն է կազմում վարկի/գրավադրված իրերի առավելագույն և նվազագույն գումարը
Ստացվող վարկի գումարը պետք է լինի 2,000 դրամից ոչ պակաս և չպետք է գերազանցի 11 մլն դրամը։ Միևնույն ժամանակ գրավի առարկան չպետք է գերազանցի 11,5 մլն դրամը։
-
Ինչպե՞ս կարող եմ վճարել իմ ամսական տոկոսագումարը
Դուք կարող եք կատարել Ձեր ամսական տոկոսավճարները բանկային քարտի, բանկային փոխանցման, տերմինալների միջոցով։
-
Կարո՞ղ եմ ընտրել տոկոսագումարի վճարման օրը
Այո, Դուք կարող եք ընտրել ամսական տոկոսավճարի Ձեզ հարմար օր ինքներդ, բջջային հավելվածի միջոցով։
-
Ովքե՞ր են "DIGISAFE"-ի հաճախորդները
"DIGISAFE"-ի հաճախորդները այն մարդիկ են, ովքեր ակտիվ օգտագործում են բջջային հավելվածներ, կարող են ունենալ դրամական հոսքերի կարիք, գնահատում են ճկունությունը և ազատությունը, սիրում են խնայել և ճամփորդել, իսկ ոսկին՝ պահել ապահով վայրում։
-
Ո՞րն է վարկի առավելագույն գումարը էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու դեպքում
Մեկ գործարքի միջոցով Ձեր էլեկտրոնային դրամապանակին Դուք կարող եք փոխանցել առավելագույնը 1մլն դրամի վարկ, քանի որ Կենտրոնական Բանկի իրավական ակտերով էլեկտրոնային դրամապանակի մնացորդը չի կարող գերազանցել 1 մլն դրամ գումարը։
-
Կարո՞ղ եմ արդյոք երկարաձգել իմ վարկը բջջային հեռախոսով
Այո։ Երբ վարկի ժամկետը ավարտվի, Դուք կարող եք երկարաձգել/նոր վարկ վերցնել հեռահար, Ձեր բջջային հավելվածի միջոցով։
-
Երբ ոչ մի չմարված պարտավորություն չունեմ, կարո՞ղ է իմ ընտանիքի անդամը հետ վերցնել իմ գրավը
Ոչ, միայն հաճախորդը կարող է հետ վերցնել իր գրավը, քանի դեռ հաճախորդը, նոտարական կարգով, չի լիազորել գրավը հետ վերցնելու գործարքը այլ անձի։
-
Կա՞ն արդյոք ամսական սպասարկման վճարներ
Ոչ։ Ամսական սպասարկման կամ այլ վճարներ չեն գանձվում հաճախորդից։ Այնուամենայնիվ, երրորդ կողմը կարող է մեկանգամյա վճար գանձել, եթե հաճախորդը վարկի ստացման այդ տարբերակն է նախընտրել։
-
Քանի՞ անգամ ես կարող եմ մարել վարկը և նորից վերցնել
Վարկային սահմանաչափի շրջանակներում, ցանկացած պահի, Դուք կարող եք անսահմանափակ քանակությամբ վերցնել և մարել վարկեր, ինչպես նաև իրականացնել մասնակի մարումներ։
-
Կարո՞ղ եմ արդյոք վարկը ստանալ արտասահմանում
Այո։ Դուք կարող եք վարկը ստանալ ցանկացած երկրում։ Դրա համար Ձեզ անհրաժեշտ է ակտիվացնել Ձեր բջջայինի ռոմինգ ծառայությունը, որպեսզի ստանաք հաստատման SMS հաղորդագրությունը և նույնականացվել։ Այնուհետև կարող եք շարունակել նաև Wi-Fi ով։
-
Ինչքա՞ն է տևում ամբողջ գործընթացը
Որպեսզի ժամանակ խնայեք, Դուք կարող եք նախօրոք ներբեռնել բջջային հավելվածը, եթե անգամ Դուք դա չեք արել, գրավադրման և վարկային սահմանաչափի տրամադրման ամբողջ գործընթացը տևում է հաշված րոպեներ։
-
Ինչպե՞ս կարող եմ կապվել աջակցման թիմին
Դուք կարող եք կապվել աջակցման թիմին 24/7 ռեժիմով՝ օգտվելով չաթից կամ զանգահարելով +37412585999 հեռախոոսահամարին։
-
Որտե՞ղ է Ձեր գրասենյակը, որո՞նք են Ձեր աշխատանքային ժամերը
Մեր գրասենյակը գտնվում է Երևան, 17/1 Էրեբունի հասցեում տեղակայված, Էրեբունի Մոլում։ Մենք բաց ենք շաբաթվա բոլոր օրերին առավոտյան ժամը 10:00 ից մինչև 22:00։
-
Նախատեսվում են արդյո՞ք վարկի ամսական մարումներ
Ոչ։ Դուք կարող եք ամբողջ վարկը մարել պայմանագրի ժամկետի վերջում կամ երկարաձգել այն։ Միևնույն ժամանակ Դուք ազատ եք, առանց տուգանքի, մարել վարկը կամ իրականացնել վարկի մասնակի մարումներ երբ ցանկանաք։
-
Ո՞վ է վերահսկում "DIGISAFE"-ը
"DIGISAFE"-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից։
Բոլոր հարցերը
կարևոր են մեզ համար
Լրացուցիչ հարցեր
-
Կարո՞ղ եմ արդյոք վարկ ստանալ, եթե ես հայտնվել եմ սև ցուցակում
Այո։ Դուք կարող եք վարկ ստանալ անգամ, եթե Դուք սև ցուցակում եք կամ ունեք ուշացումներ այլ ֆինանսական կազմակերպություններում:
-
Կարո՞ղ եմ արդյոք վարկ ստանալ եթե ես 18 տարեկան եմ
Այո։ Դուք կարող եք վարկ ստանալ 18 տարեկանից սկսած։
-
Կարո՞ղ եմ արդյոք գրավադրել միայն ադամանդյա քարեր
Ոչ: Դուք կարող եք գրավադրել միայն ոսկյա զարդերի վրա առկա ադամանդյա քարերը, որոնք կգնահատվեն ոսկյա զարդի հետ միասին։
-
Առավելագույնը ի՞նչ գումարի գրավ կարող եմ ես գրավադրել
Գրավադրվող իրերի գնահատված արժեքը չի կարող ավել լինել քան 11,5 մլն դրամը, բացառությամբ այն դեպքերի երբ գրավը մի կտորից է, ինչի դեպքում այն կարող է ավել լինել քան 11,5 մլն դրամը։
-
Կարո՞ղ եմ արդյոք գրավադրել արծաթ կամ այլ թանկարժեք մետաղից զարդեր
Ոչ։ Դուք կարող եք գրավադրել միայն ոսկի, ներառյալ սպիտակ ոսկի։
-
Իսկ ի՞նչ կլինի եթե ոսկու միջազգային գները բարձրանան
Եթե ոսկու միջազգային գները էականորեն բարձրանան, ապա մենք համապատասխանաբար կվերագնահատենք գրավը և զուգահեռ կավելացնենք վարկային սահմանաչափը Ձեր բջջային հավելվածում։
-
Իսկ ի՞նչ կլինի եթե ոսկու միջազգային գները նվազեն
Եթե ոսկու միջազգային գները էականորեն նվազեն, ապա մենք համապատասխանաբար կվերագնահատենք գրավը և զուգահեռ կնվազեցնենք Ձեր, դեռևս չօգտագործված, վարկային սահմանաչափը բջջային հավելվածում։
-
Քանի՞ օր ուշացումն է գրանցվում վարկային ռեգիստրում
Անգամ մեկ օր գրաֆիկով նախատեսված տոկոսի կամ վարկի վճարման օրից ուշացնելու դեպքում, ուշացումը կարտացոլվի Ձեր վարկային պատմությունում և Ձեր տվյալները կուղարկվեն վարկային բյուրո/Կենտրոնական բանկ:
-
Ի՞նչ կլինի եթե հերթական վճարումը ուշացնեմ 90 օրից ավել
Եթե Դուք չվճարեք մարման գրաֆիկով նախատեսված գումարը ավելի քան 90 օր, ապա Ձեր գրավը կվաճառվի և այդ գումարով կփակվի Ձեր տոկոսի և վարկի պարտավորությունը։
-
Ի՞նչ կլինի եթե Դուք իմ գրավի վաճառքից ավել գումար ստանաք
Եթե գրավի վաճառքից, Ձեր բոլոր պարտավորությունները մարելուց հետո, գումար մնա, ապա այդ գումարի 10% բայց ոչ ավել քան 50,000 դրամ կպահվի որպես վաճառքի ծախսերի փոխհատուցում, իսկ դրանից ավել մասը կվերադարձվի Ձեզ: