Հրաչյա Թոխմախյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանում
Կրթություն
ABA Stonier Graduate School of Banking, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2011-2013)
Wharton Leadership Certificate, Պենսելվանիայի համալսարան, ԱՄՆ (2013)
Անգլիայի երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) (2002-2005)
Երևանի Պետական Ժողովրդական Ինստիտուտ (1990 – 1995) Տնտեսագետ
Աշխատանքային փորձ
Հրաչյան ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում։ Նա 2007 -2013 թվականներին եղել է Ֆինանսական Տնօրեն, այնուհետև մինչև 2020 թվականը զբաղեցրել է Գլխավոր Տնօրենի պաշտոնը ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ում (FINCA Impact Finance/FINCA International): 2006-2007թթ ընթացքում եղել է Ներքին Աուդիտի Ղեկավար ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ում: Ավելի քան 7 տարի աշխատել է ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ (Member of Grant Thornton International) կազմակերպությունում աուդիտորից հասնելով աուդիտի բանկային խմբի ղեկավարի պաշտոնին։
Նախկինում աշխատել է հաշվապահ և ֆինանսական վերլուծաբան ՀՀ Կենտրոնական Բանկում և «ԱրմենԹել» ՓԲԸ-ում:
Որակավորումներ/Լիցենզիաներ
Որակավորված Աուդիտոր և Որակավորված Հաշվապահ (ՀՀԱԱ)
ACCA անդամ (Գլազգո, Շոտլանդիա)
Blue Orchard Impact Summit-ի զեկուցող (Պոնտրեզինա, Շվեյցարիա)
Հրաչյան խոսում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
